Իրաքում որոտացել է 16 պայթյուն. 38 զոհ, 188 վիրավոր (թարմացվում է)

13:05 • 20.03.12

Այս պահի դրությամբ Իրաքում պայթյունները չեն դադարում, ինչպես տեղեկացնում է Ռոյթերսը` առավոտյան որոտացած պայթյուններին, հաջորդել են ևս 14-ը:

Պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 38 մարդ, ևս 188-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Պայթյունները գրանցվել են Մահմուդիյա և Քիրքուկ քաղաքներում, Անբար նահանգում, և այլ բնակավայրերում:

Հատկանշական է, որ հաջրդ շաբաթ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի կունենա Արաբական Լիգայի երկրների գագաթնաժողովը: