Հոլիվուդը ԽՍՀՄ միստիկ ապագայի մասին պարոդիա կնկարահանի

12:07 • 20.03.12

Հոլիվուդյան Warner Bros. կինոստուդիան մոտ ժամանակներում լիամետրաժ ծաղրական ֆիլմ կնկարահանի այն մասին, թե ինչպիսի զարգացման ընթացք կարող էր ունենալ Խորհրդային միությունը, եթե կախարդանքը կենցաղում ու արդյունաբերության մեջ օգտագործվեր այնքան, որքան էլեկտրաէներգիան, հայտնում է Deadline.com-ը:

Պորտալի տվյալներով` նոր ֆիլմի հիմքում ընկած է «Կարմիր աստղ » (The Red Star) կոմիքսների շարքը: Հերոսների թվում են կախարդ ու բռնակալ Իմբոլը, ով իր օգնական Տռոյկայի հետ փորձում է ստրկացնել ամբողջ երկիրը` անմահության հասնելու համար, կարմիր աստվածուհի Ճշմարտությունը, ում խորհրդանիշն է համարվում աստղը, Մակիտա անունով աղջնակը, ով թշնամիներից պաշտպանվում է մանգաղով ու մուրճով և այլք:

Ֆիլմի ռեժիսորն է Ջոշ Թրենքը: Թե ինչպես ֆիլմը կկոչվի ու երբ կհանվի վարձույթի, դեռ հայտնի չէ: