Տնտեսման չինական հնարամիտ տարբերակ. 3 բեռնատար` մեկ վարորդով

11:18 • 20.03.12

Չինական բեռնափոխադրող մի ընկերություն, չցանկանալով վարձատրել միանգամից մի քանի վարորդի, որոշել է բեռնատարները միմյանց վրա բեռնել և արդյունքում վարձատրել է միայն մի վարորդի, տեղեկացնում է Orange.co.uk կայքը:

«Ես չեի պատրաստվում վարձատրել երեք վարորդի, ուստի նախընտրեցի վարձակալել կռունկ, որի միջոցով երկու բեռնատարները տեղավորվեցին մյուս բեռնատարի թափքում», - նշել է ընկերության ներկայացուցիչը:

Սակայն այս հնարամիտ արարքը ոստիկանների կողմից աննկատ չի մնացել, որոնք վտանգավոր երթևեկության համար տուգանել են ընկերությանը շուրջ 500 ֆունտ ստեռլինգի համարժեք յուանով: