Ֆրանսիան առաջարկում է Շենգենի նախագահի պաշտոն ստեղծել
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է Շենգենյան գոտու երկրների ղեկավարների խորհրդի և նախագահի պաշտոնի ստեղծման մասին, գրում է vz.ru-ն:
«17 տարվա պատմություն ունեցող Շենգենյան համաձայնագիրը վատ է կիրառվում և միայն մենք չէ, որ խոսում ենք այդ մասին: Մենք կողմ ենք Շենգենյան տարածքի ներսում ազատ տեղաշարժմանը և չենք ցանկանում այն վտանգի տակ դնել, սակայն արտաքին վերահսկողությունը չի աշխատում», - ասել է նախարարը:
Նրա խոսքով` իշխանական ուժերը պետք է ամեն անհրաժեշտը` ներկա վիճակը կարգավորելու համար: Խոսքը վերաբերում է Շենգենի արտաքին սահմանների վերահսկողությունն ուժեղացնելուն:
«Եկեք ստեղծենք երկրների ղեկավաների խորհուրդ, Շենգենի նախագահ: Ապահովենք Frontex-ի (ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության գործակալություն) բնականոն աշխատանքը», - կոչ է արել նախարարը:
Հավելենք, որ նա նաև աջակցել է երկրի նախագահ Նիկոլա Սարկոզիի այն տեսակետը, համաձայն որի Շենգենյան համաձայնագրում կդադարեցվի երեք այն երկրների մասնակցությունը, որոնք չեն իրականացնում իրենց պարտավորությունները:









