Թուլուզի սպանդը հնարավոր է` տեսագրվել է
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կլոդ Գուեանը հարտարարել է, որ Թուլուզի հրեական դպրոցում 4 անձի սպանած հանցագործն հնարավոր է, որ տեսագրել է հանցագործության ողջ ընթացքը, հայտնում է the Guardian-ը:
Համաձայն վկաների ցուցմունքների` հանցագործի պարանոցից կախված է տեսագքցիկի նման մի սարք, ուստի իրավապահները կարծում են, որ հանցագործությունը տեսագրած լինելու դեպքում մարդասպանն այն անպայման կտեղադրի համացանցում: Սակայն նյութի որոնողական աշխատանքներն դեռ արդյունք չեն տվել:
Իսկ սպանության դրդապատճառը դեռևս հայտնի չէ:









