Ամերիկյան կենդանաբանական այգուց հսկա գորիլա է փախել
ԱՄՆ-ի Բաֆալոյի կենդանաբանական այգուց 180կգանոց աֆրիկյան արու գորիլա է փախել, տեղեկացնում է Ռոյթերսը, հավելելով, որ մինչ այդ կապիկը հարձակվել է պահակի վրա և կծել նրա ձեռքը:
Այգու ներկայացուցիչները հայտարարել են, որ 24-ամյա Կոգա անունը կրող կապիկը, նկատելով որ վանդակաճաղի դուռը կողպած չէ, առանց որևէ ջանք գործադրելու լքել է այն:
Գազանանոցի այցելուներն անմիջապես տարհանվել են գազանանոցից: Այնուամենայնիվ, անվտանգության աշխատակիցներին հաջողվել է քնեցման միջոցով որսալ բուսակեր կենդանուն:









