Հույս ունեմ, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը 50% ձայն կհավաքի. ՍԻՄ նախագահ

13:11 • 20.03.12

«Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը հույս ունի, որ Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը 50% ձայն կհավաքի մայիսի 6-ին կայանալի խորհրդարանական ընտրություններին։

«Խորհրդարանում կլինի հիմնականում ՀՀԿ-ն, և հույս ունեմ, որ 50% ձայն կհավաքի: Այս տեսակետը ես հիմնավորվում եմ նախ կուսակցության քաղաքական վեկտորով, երկրորդ` տեսնելով մրցակիցների սպեկտորը և երրորդ այն, ինչ եղավ Հրազդանի ընտրություններում: Այս երեք գործոնները հիմք են ինձ համար, որ հանրապետականը կստանա 50% ձայն»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայկ Բաբուխանյանը ՀՀԿ համամասնական ցուցակում 19-րդ տեղում է:

Ինչ վերաբերում է քաղաքական մյուս ուժերին, ապա ՍԻՄ նախագահը կարծում է, որ խորհրդարանում անկասկած ներկայացված կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Քաղաքական մյուս ուժերը, մասնավորապես «Օրինաց երկիր», Հայ հեղափոխական դաշնակություն, «ժառանգությնուն», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները, ինչպես նաև Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքը, ըստ Բաբուխանյանի, պետք է աշխատանք տանեն և ապացուցեն ընտրողներին, որ արտահայտում են այս կամ այն շերտերի շահերը: