Հնդկաստանում դպրոցական ավտոբուսն ընկել է ջրատարը. մահացել է 14 երեխա
Հնդկաստանի Անդրա Պրադեշ նահանգում դպրոցական ավտոբուսն ընկել է ջրատարը, ինչի հետևանքով նվազագույնը 14 երեխա է զոհվել, հայտնել է հնդկական NDTV հեռուստաալիքը: Եվս 18 դպրոցական տեղափոխվել է հիվանդանոց:
Հեռուստաընկերությունը, վկայակոչելով ականատեսների, հաղորդել է, որ դպրոցի սաներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ջրատարը, երբ վարորդը փորձել է խուսափել հեծանվորդի հետ բախումից:
Նախորդ չորեքշաբթի Շվեյցարիայում վթարի էր ենթարկվել Բելգիայից դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը: Զոհվել էր 28 մարդ, այդ թվում` 22 երեխա: Իսկ շաբաթ օրն էլ դեռահասների տեղափոխող ավտոբուս էր վթարի ենթարկվել Լեհաստանում, տուժել էր նվազագույնը 16 մարդ:









