Հնդկաստանում գնացքը բախվել է մեքենային. կա 15 զոհ

10:05 • 20.03.12

Այսօր առավոտյան Հնդկաստանում գնացքը բախվել է մարդատար մեքենայի, ինչի արդյունքում 15 մարդ է զոհվել, ևս մի քանիսը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դեպքը պատահել է Ուտար-Պրադեշ նահանգում, որտեղ ուղևորատար գնացքը բախվել է երկաթգծերը հատած մեքենային: Մեքենայում գտնվող 17 ուղևորներից 15-ը տեղում մահացել են, 2-ը` հոսպիտալացվել:

Ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ մեղավորը եղել է մեքենայի վարորդը, որը դուրս է եկել երկաթուղային գծերի վրա` չնայած մոտեցող գնացքին: