Պայթյուններ Իրաքում. 22 զոհ
Իրաքի մի քանի քաղաքներում պայթյունների մի ամբողջ շարք է գրանցվել, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել ու վնասվածքներ ստացել:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ամենաշատը տուժել է Քիրքուկ քաղաքը, որտեղ ականապատ մեքենան պայթել է ոստիկանության բաժանմունքի մոտ: Պայթյուններից առնվազն 22 մարդ է զոհվել, ևս 40-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ:
Զոհերի թիվը կարող է ավելանալ, գրում է lifenews.ru-ն:









