Լևոն Զուրաբյանն առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով

17:06 • 20.03.12

Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի համակարգող Լևոն Զուրաբյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ ինքն առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով:

«Այո, այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը»,– ասաց նա:

Լևոն Զուրաբյանը նաև նշեց, որ առաջադրվել է թիվ 9-ը ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջանների մի մասը։

Նշենք, որ այս ընտրատարածքում առաջադրվել է նաև Հայաստանի հանրապետական կուսակցությոևնից պատգամավոր Ռուբեն Սադոյանը: