Մեքսիկայում զինված հանցագործները 12 ոստիկան են սպանել

09:39 • 20.03.12

Մեքսիկական Գերերո նահանգում հանցագործերի զինված խումբը 12 ոստիկան է սպանել, տեղեկացնում է Agence France-Presse-ը:

Դեպքը պատահել է այն ժամանակ, երբ ոստիկանները փնտրել են 10 անհայտ անձանց մարմինները, որոնց գլուխներն ավելի վաղ հայտնաբերվել էին տեղի սպանդանոցներից մեկում:

Ոստիկանությունում տեղեկացրել են, որ հարձակումը կազմակերպվել է տեղի հանցավոր խմբերից մեկի կողմից` չմանրամասնելով կոնկրետ կասկածյալներին:

Գերերո նահանգում մեծ ազդեցություն ունեն «Լա Ֆամիլիա» և «Տաճարի ասպետներ» նարկորկարտելները: