Արցախում կփոխհատուցեն 1993-ից հետո արժեզրկված ավանդները
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993–ից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:
Համաձայն հրամանագրի` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչև 1971թ. ծնված քաղաքացիների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների և պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում:









