Պակիստանը որոշել է արգելել ԱՄՆ-ին կիրառել անօդաչուներ
Պակիստանի խորհրդարանական հանձնաժողովներից մեկը ԱՄՆ-ի հետ նոր հարաբերությունների ձևավորման համար որպես պայման առաջարկել է արգելել անօդաչու օդանավերից հարվածներ հասցնելը, գրում է Associated Press-ը:
Խորհրդարանի նախագահը նշել է, որ Իսլամաբադը պետք է ներողություն պահանջի Վաշինգտոնից` 2011 թ.-ին 24 պակիստանցի զինվորների սպանության համար:
Հավելենք, որ ԱՄՆ-ի և Պակիստանի միջև հարաբերություններն առավել սրվել էին 2011 թ.-ից սկսած, հատկապես, երբ ամերիկյան հատուկ ծառայության ջոկատը ոչնչացրեց «Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բին Լադենին:
ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերը Պակիստանում` Աֆղանստանի սահմանի մոտ, պարբերաբար անօդաչուներ են օգտագործում` զինյալների խմբերի և բազաների ոչնչացման համար:









