Փարիզի մի բնակարանում պայթյուն է որոտացել

12:24 • 20.03.12

Ֆրանսիայի մայրաքաղաքի Սեն Դենի թաղամասի մի բնակարանում, որտեղ ապրում են ծագումով Հայիթիի բնակիչներ, պայթյուն է որոտացել:

Անհայտ անձը նռնակ է պայթեցրել: Դեպքի ժամանակ բնակարանում 4 մեծահասակ է եղել և երկու երեխա, բարեբախտաբար տուժածներ չկան:

Le Figaro պարբերականի տվյալով` ավելի վաղ Թուլուզում տեղի ունեցած կրակոցների և Փարիզի պայթյունի միջև որևէ կապ չկա: