Ինքնաթիռի թևի «վնասվածքի» պատճառով 24 ուղևոր հրաժարվել է թռիչքից

13:59 • 20.03.12

Ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերության Մոսկվա-Կրասնոյարսկ չվերթի ժամանակ տեղի ունeեցած միջադեպի հետևանքով, 24 ուղևոր հրաժարվել է թռչել, տեղեկացնում է Լայֆ Նյուզը:

Երբ Բոինգ 737 ինքնաթիռը մոտ 2 ժամ, մի քանի անգամ ետ ու առաջ է գնացել թռիչքուղու վրա, ուղևորներից մեկը նկատել է, որ ինքնաթիռի թևին անսարքություն կա:

Քիչ անց ինքնաթիռի հրամանատարը շնորհակալություն է հայտնել ուղևորին, նշելով, որ մի քանի րոպեից ինքնաթիռը կթռչի: Այնուամենայնիվ, վախեցած ուղևորներից մի քանիսը, չնայած աշխատակազմի ջանքերին, լքել են ինքնաթիռը:

Վերջիվերջո, Մոսկվա-Կրասնոյարսկ չվերթը բարեհաջող կայացել է, իսկ 24 ուղևորները ստիպված են եղել շուրջ 5 ժամ սպասել հաջորդ չվերթին: