Հանրապետությունում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

09:06 • 20.03.12

Այսօր՝ ժամը 08.30-ի դրությամբ, ՀՀ տարածքում փակ է Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում՝ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզում՝ Ախպրաձոր, Արագածոտնի մարզում՝ Եղիպատրուշ, Թթուջուր, Սարալանջ, Ձորագլուխ, Ջրամբար, Նորաշեն, Չքնաղ, Նիգավան և Ճարճակիս գյուղերի ճանապարհահատվածները:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ դժվարանցանելի է Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի ճանապարհահատվածը, իսկ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Միջպետական մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:

ԱԻ նախարարությունը խնդրում է զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկելուց: