Ռուսաստանը Սիրիա նավեր չի ուղարկի. ԶՈՒ
ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռ չի պատրաստվում ռազմական նավեր ուղարկել Սիրիա:
Միաժամանակ, ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովն ընդգծել է, որ «Ռուսաստանի կողմից այս պահին Սիրիայում միայն տանկ կա, որն աջակցող դեր է կատարում»:
Ավելի վաղ Ռուսաստանը հերքել էր այն լուրերը, իբր սիրիական ափերի մոտ են մեկնել ռուսական ռազմանավեր, գրում է BBC-ն:









