Բալեարյան կղզիների նախկին նախագահին 6 տարվա ազատզրկման են դատապարտել

17:45 • 20.03.12

Իսպանիայի Բալեարյան կղզիների նախկին նախագահ Խաումե Մատասը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել` կոռուպցիայի մեղադրանքով, գրում է Associated Press-ը:

Պալմա-դե-Մայորկա քաղաքի դատարանը ապացուցված է համարել այն փաստը, որ նախագահը պարբերաբար որոշակի գումար է տրամադրել տեղի լրագրողներից մեկին` գովասանական հոդվածներ հրապարակելու համար:

Միաժամանակ 3 տարվա ազատազրկման է ենթարկվել նաև լրագրողը:

Հավելենք նաև, որ Մատասը մեղադրվում է նաև շինարարական կազմակերպություններից կաշառք վերցնելու մեջ: