Վրաստանում որոնում են 20-ամյա կին մոլագարին

16:59 • 20.03.12

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում որոնվում է 20-ամյա երիտասարդ մի աղջիկ, ով նախորդ գիշեր հարձակում է գործել անցորդների վրա, տեղեկացնում է վրացական GHN լրատավականը:

Երիտասարդ մոլագարը նախ հարձակվել է մի կնոջ, որից հետո 14-ամյա աղջկա վրա: Երկու հարձակումներն էլ տեղի են ունեցել Դիղոմի շրջանում:

Տուժածների հավաստմամբ` երկու դեպքերում էլ, աղջիկը դիմել է պարանի օգնությանը, փորձելով խեղդամահ անել իր «զոհերին»: