Ամերիկուհին սպանել է իր երեք երեխաներին և ինքնասպան եղել

10:48 • 20.03.12

Ամերիկյան Միսուրի նահանգում 37-ամյա ամերիկուհին սպանել է իր երեք դուստրերին և ինքնասպան եղել:

Ընտանիքի հայրը` Լեոնարդո Ադեվումնին ոստիկանություն հաղորդագրություն էր ներկայացրել, որ իր 37-ամյա կինը, և 8, 6, և 3 տարեկան երեխաներն անհետացել են:

Մեկ օր անց ընտանիքի անդամները հայտնաբերվել էին Բուրբոն քաղաքի ճանապարհին, իրենց բանակարանից 120 կմ հեռավորության վրա:

Կնոջ և երեխաների անշնչացած մարմինները և նրանց մեքենան հայտնաբերել էր մի զբոսաշրջիկ: Ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ երեխաների վրա կրակել է մայրը:

Հարևանների խոսքով ընտանիքի մայրը շատ կենսուրախ է եղել և մեծ սիրով է հոգ տարել երեխաների համար: Ընտանիքը տան կողքին լիմոնադ է վաճառել` քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելու համար, իսկ երեխաներից երկուսը սկաուտներ են եղել և հարևաններին թխվածքաբլիթներ առաքել:

Դեքպի այլ մանրամասներ չի նշվում, գրում է lifenews-ն: