Վանում ակաբեկչություն է կանխվել

12:30 • 20.03.12

Վան քաղաքի այն հրապարակում, որտեղ վաղը Նովրուզի տոնակատարությունը պետք է տեղի ունենա, ռումբ է հայտնաբերվել:

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, մոտ 2.5 կգ կշռող պայթուցիկը գտել են ոստիկանական շները:

Այսօր վաղ առավոտվանից ոստիկանները սկսել են միջոցներ ձեռնարկել` տոնակատարության անվտանգ ընթացքն ապահովելու համար: Հենց այդ ընթացքում էլ շները «ցույց են տվել» ռումբի տեղը, որը որոշակի ժամի պետք է պայթեր: Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել ռումբը: