Ազատության պողոտայում «Գազել»-ը բախվել է 2 ավտոմեքենայի. կա 3 վիրավոր
10:38 • 21.03.12
Մարտի 20-ին` ժամը 15-ի սահմաններում, թիվ 33 երթուղու «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ազատության պողոտայում բախվել է «ՎԱԶ-2107» և «ԲՄՎ-500» մակնիշի ավտոմեքենաների:
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ բախման հետևանքով երթուղայինը կողաշրջվել է. 3 ուղևորներ ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
Placeholder









