Հարավային Կորեայում ամերիկյան կործանիչ է ընկել
Այսօր Հարավային Կորեայի Հարավային Սեոչեոն քաղաքի մոտ զորավարժությունների ժամանակ ամերիկյան կործանիչ է ընկել, տեղեկացնում է Yonhap News-ը:
Ոստիկանության տվյալներով` F16 կործանիչը թռել է 235կմ/ժ արագությամբ: Օդանավում գտնվող միակ օդաչուն հասցրել է ժամանակին դուրս թռչել խցիկից:
Շուրջ 28.500 ամերիկյան զինվորական է գտնվում Հարավային Կորեայում, ինչը հիմնականում 1950-53թթ Կորեական պատերազմի հետևանք է:









