Արարատում մեքենան շրջվել է, ուղևորի վիճակը միջին ծանրության է

12:13 • 21.03.12

Մարտի 20-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Դաշտաքար ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկագրի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Գրանդ Չերոկի» մակնիշի 20 ՏՏ 637 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Մ. Տոնոյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1974 թ. ծնված Աստղիկ Տոնոյանին, որը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց:

Բժիշկներ գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: