Մեր մտավորականությանը վայրկյանի տակ կարելի է գնել. Արտավազդ Բայաթյան
Այսօր մենք հեշտ գնվող մտավորականություն ունենք, վայրկյանի տակ կարելի է գնել նրանց՝ պաշտոնով, գումարով: Ընտրությունների նախաշեմին, խոսելով մտավորականների դերի մասին, հրավիրված ասուլիսին ասաց «Արձագանք» ստուդիայի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանը:
«Մեր ազգը ի՞նչ տեսակ ինտելեգանցիա ունի. օտար և խորթ, այսքան չնչին ու ապիկար»,-մեջբերելով Հովհաննես Թումանյանի իր ժամանակի մտավորականության հասցեին հնչեցրած խոսքերը, Արտավազդ Բայաթյանը ավելացրեց, որ այսօր էլ գրեթե ոչինչ չի փոխվել:
Երգիչը համոզված է, որ եթե որևիցե մի մտավորականի նշանակում են պաշտոնի, ապա դա արվում է անպայման նրան օգտագործելու մտադրությամբ:
Այս ամբողջ քաղաքական գործընթացները երգիչը համարում է ձևական, քանի որ ըստ նրա ամեն ինչ նախապես որոշված է և միայն մնում է հաստատվի:










