«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ

13:10 • 21.03.12

ՀՀ Ազգային ժողովում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծն այսօր 68 կողմ ձայնով ընդունվեց երկրորդ ընթերցմամբ:

Ազգային ժողովի նիստին գրանցվել էին 80 պատգամավոր։ ԱԺ էր եկել նաև ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Մինչ քվեարկությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով նշեց, որ նման դեպքերի համար ոչ թե պետք է պաշտպանական միջոցներն օգտագործվեն, ինչպես օրենքի նախագծում է, այլ պետք է լինի հատուկ ստորաբաժանում, որն ի վիճակի կլին գործել նման դեպքերում:
Լրագրողների հետ զրույցում Վահան Հովհաննիսյանն ասաց նաև, որ ընդմիջում վերցնելը, վերջին փորձն է, «այդ այլանդակ» օրինագիծը չնդունելու համար:

Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը քվեարկությունից անմիջապես հետո հեռացավ նիստերի դահլիճից:

Քվեարկությունից հետո ԱԺ նիստերի դահլիճից հեռացան նաև մեծ թվով այլ պատգամավորներ, այդ թվում խորհրդարանական ընդիմությունից: