«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծն ընդունվեց ամբողջությամբ
Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ըդնունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծը:
Օրենքի նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայնով, իսկ քվեարկությունից հետո «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դահլիճում եղել է ընդամենը 63 պատգամավոր և առաջարկեց, որպեսզի քվեարկությունը տեղի ունենա վաղվա նիստում, ինչը սակայն մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Հիմնական զեկուցող Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր ելույթում նշեց, որ այս օրենքը միտված է պաշտպանելու ՀՀ Սահմանդրությունը և ՀՀ քաղաքացուն:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նույն օրինագիծն ընդունվել էր երկրորդ ընթերցմամբ: Օրինագիծը ենթադրում է, որ բանակը կարող է կիրառվել երկրում արտակարգ դրություն մտցնելու ժամանակ։
Այսօր ԱԺ էր եկել և օրենքի քվեարկությանը մասնակցում էր նաև ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով երկրորդ անգամ տեղի ունեցող քվեարկության ժամանակ նույնպես նիստերի դահլիճում էր:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելուց հետո գրեթե ողջ դահլիճը մեկ մարդու նման դուրս եկավ:









