Մարտունիում ավտոմեքենաներն արգելափակվել էին ճահճում

12:08 • 21.03.12

Մարտի 20-ին` ժամը 12.30-ին, ահազանգ է ստացվել, որ Մարտունու հանգստյան տան մոտակայքում` ճահճապատ տարածքում, արգելափակվել է երկու ավտոմեքենա:

Ըստ Արտակարգ իրավիճակներին նախարարության կայքի՝ դեպքի վայր է մեկնել 3 հրշեջ-փրկարար:

Քարշակման կարապիկի օգնությամբ հրշեջ-փրկարարները Թ. Ավետիսյանին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 12 ՍՏ 370 պ/հ և Ս. Գասպարյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 16 ԼՍ 844 պ/հ ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: