Եկեղեցական սկանդալ Հոլանդիայում. պատանիներին ամորձատել են կաթոլիկ հոգևորականները
Առնվազն 11 տղա երեխա է ենթարկվել ամորձատման Հոլանդիայի կաթոլիկ եկեղեցու կարգադրությամբ` անցած դարի 50-ականներին: Այս կերպ եկեղեցին փորձել է նրանց «բուժել» միասեռականությունից, հաղորդում է BBC-ն` վկայակոչելով հոլանդական ԶԼՄ-ների ամենաթեժ բացահայտումը:
Մի պատանի ամորձատվել է 1956-ին` այն բանից հետո, երբ ոստիկանությանը պատմել է, որ իրեն բռնաբարել է հոգևորականը: Եվ սա մեկն է մոտ 1 տասնյակ դեպքերից:
Այժմ երկրի Արդարադատության նախարարությունը հետաքննում է, թե ինչ դեր են ունեցել այդ սկանդալում իշխանությունները: Անցած տարի պարզվել էր, որ 1945-ից ի վեր Նիդերլանդների կաթոլիկ հաստատություններում հազարավոր երեխաներ են սեռական բռնությունների ենթարկվել:
Երկրի արդարադատության նախարար Իվո Օպստելտենը եկեղեցու դեմ առաջադրված մեղադրանքներն անվանել է շատ լուրջ և շոկային:
Հոլանդիայի եկեղեցին համագործակցության պատրաստակամություն է հայտնել:









