Փորձում են պարզել՝ ինչ կանեն, եթե թագավոր լինեն, կամ իշխանություն ունենան. քննարկում
«Սիվիլիթաս» հիմնադրամն այսօր կազմակերպել էր «Ի՞նչ կփոխեինք մենք, եթե լինենք երկրի թագավորը, կամ իշխանություն ունենայինք» թեմայով քննարկում, որի ժամանակ իրենց մոտեցումները և կարծիքները հայտնեցին «Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» (Արմակադի) հիմնադիր Խաչիկ Գևորգյանը, հրապարակագիր Սամվել Մարտիրոսյանը և մանկական բժիշկ Կարեն Քոլոյանը:
Սամվել Մարտիրոսյանը նախ նշեց, որ վերջին ընտրացուցակները տեսնելուց հետո ավելի դժվար է թագավոր լինելը. «Մեկ շաբաթ առաջ ավելի հեշտ էր»,-ասաց բանախոսը և ավելացրեց, որ առաջին հերթին փոփոխություններ կկատարեր իրավական դաշտում` անկախ դատական համակարգ ունենալու համար:
«Երկրրոդ` տնտեսկան ոլորտում կանեի փոփոխություններ: Հայաստանում կապիտալիզմի ամենվատ, անմարդկային ձևն է, սոցիալիզմի նշույլները գնալով ոչնչանում են: Եվ երրորդ` կրթությունը: Ցավոք խոսում ենք, որ երեխաները մեր ապագա են, բայց դրանք միայն դատարկ խոսքեր են»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը` ավելացնելով, որ նախ և առաջ պետք է
ապաքաղաքակնացնել կրթական համակարգը։
Խաչիկ Գևորգյանը, եթե իշխանություն ունենար, ապա առաջին քայլը կլիներ գիտության ոլորտում փոփոխություններ կաատարելը։ «Նախ օրենքների ընդունում է անհրժեշտ կատարել և այդ իսկ պատճառով սպասում եմ քաղաքական ուժերի ծրագրերին, որ տեսնեմ՝ կա արդյոք գիտությունը նրանց ծրագրերում:
Խաչիկ Գևորգյանը կարծում է, որ այսօր չկա նորմալ վերաբերմունք գիտության նկատմամբ և հասարակական գիտություններում, նրա ձևակերպմամբ, խայտառակ վիճակ է:
«Պետության պարտքն է ֆինանսավորել գիտությունը։ Եղած սահմանափակ միջոցները պետք է ավելի արդյունավետ օգտագործել: Ազգային անվտանգության տեսանկյունից պետք է համախառն ներքին արդյունքի 1%-ը հատկացնել գիտությանը, իսկ մեզ մոտ 0.24% է, ինչը խայտառակ ցուցանիշ է»,-հայտնեց Խաչիկ Գևորգյանը:
Բժիշկ Կարեն Քոլյանը որպես բժշկության ոլորտի մասնագետ բարեփոխումների կարիք է տեսնում առողջապահության ոլորտում:
Նրա խոսքով՝ ոլորտի առկա թերությունները հնարավորություն չեն տալիս բարձրակարգ բուժսպասարկում տրամադրել։
«Խորհրդային ժամանակներից ստացված համակարգը շատ բաներ թույլ չի տալիս և չենք կարողանում անրաժեշտ բուժսպասարկում տրամադրել: Մինչ այսօր խորհրդային ժամանակներից ստացած ոչ մի հիվանդանոց չի փակվել, բայց երկիրը այդքան շատ հիվանդանոցների կարիք չունի»,– ասաց նա:
Ըստ բժշկի՝ ավելի քիչ թվով հիվանադանոցների դեպքում ավելի բարաձրակարգ բուժսպասարկում հնարավոր կլինինի տրամադրել:
«Չունենք անգամ ապահովագրություն բժիշկների համար, ինչն ամբողջ աշխարհում կա»,- ասաց Կարեն Քոլյանը՝ ավելացնելով, որ պետությունը այնպիսի ծախսեր է անում, որոնց կարիքն ընդհանրապես չկա:









