Կառավարությանը կառաջարկվի 77 հոգևոր սպասավորի զինծառայությունից ազատելու նախագիծ

17:24 • 21.03.12

Վաղը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը կառավարության հաստատմանը կներկայացնի 77 հոգևոր սպասավորների պարտադիր զինծառայությունից ազատելու եվ պարտադիր զին¬վորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին նախագիծ:

Ըստ կառավարության հաղորդագրության՝ հաստատվելու դեպքում նախագիծը կտարածվի Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանների, Երուսաղեմի սրբոց Հակոբյանց միաբանների և ուսանողների ու Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի սաների վրա։