Coca-Cola-ն նոր ծավալի շշեր կարտադրի
Coca-Cola ընկերությունը գազավորված ըմպելիքների շշերի նոր ձև կմշակի, այս մասին հայտնում է բրիտանական Brandrepublic պորտալ։
Ըստ աղբյուրի՝շշի ծավալը հավասար կլինի 375 միլիտրի: Այս ծավալով շշով կարտադրվեն Coca-Cola, Diet Coke և Coke Zero:
Նոր շշերերով ըմպելքիները կվաճառվեն Մեծ Բրիտանիայում և եվրոպական երեք այլ երկրներում:
Շշերի արտադրման հետ միաժամանկ կփոխվի նաև ընկերության կարգախոսը՝ «Բացի՛ր երջանկությունը»:
Նոր ծավալով շշեր Coca-Cola-ն չէր թողարկել մոտ 20 տարի: Վերջին անգամ ընկերության նոր շշով ըմպելիքները վաճառվել են 1993 թ.-ին, երբ արտադրվեց 500 միլիլիտր ծավալով շշեր:
Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ եռամսյա հետազոտությունները վկայել են, որ նոր ծավալով սպառողներին ևս մեկ ծավալի շշով ըմպելիք է անհրաժեշտ, որը չի հասնի մինչև 500 մլ և պակա չի լինի 330 մլ-ից:









