Կոմկուսն իր 75 անդամից բաղկացած համամասանական ցուցակն ուղարկել է ԿԸՀ

18:55 • 21.03.12

Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակն արդեն պատրաստ է և այն այսօր ներկայացվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանը, ցուցակում ընդգրկված են 75 հոգի։

Ռուբեն Թովմասյանը նշեց, որ ԱԺ ընտրություններին կունենան նաև մեկ մեծամասնականով առաջադրված թեկնածու: «Գեղարքունիքի մարզի թիվ 22 ընտրատարածքում կառաջադրվի Վանիկ Հարությունյանը»,- ասաց նա:

Կոմկուսի ղեկավարը համաձայնեց ներկայացնել միայն առաջին տասնյակը.

1. Ռուբեն Թովմասյան
2. Վազգեն Սաֆարյան
3. Տաճատ Սարգսյան
4. Գագիկ Մանուկյան
5. Երջանիկ Ղազարյան
6. Դոնարա Նալբանդյան
7. Արմեն Եղիազարյան
8. Բորիս Գյուրջյան
9. Դավիթ Հարությունյան
10. Անդրանիկ Ղուկասյան