Ջորջ Մայքլը պատրաստվում է համերգային շրջագայությունների
Աշխարահռչակ երգիչ Ջորջ Մայքլը, վերջնականապես ապաքինվելով հիվանդությունից, վերադառնում է բեմ, տեղեկացնում է The Independent-ը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի նա թոքաբորբով էր հիվանդացել և բուժման նպատակով տեղափոխել էր Վիենայի հիվանդանոցներից մեկը: Հոսպիտալացման պատճառով երգիչը ստիպված հետաձգել էր համերգային շրջագայությունների մեկ երրորդը:
Ջորջ Մայքլը հայտարարել է, որ իրեն շատ լավ է զգում և անհամբեր սպասում է երկրպագուների հետ հանդիպմանը:
Մեծ Բրիտանիայում երգչի համերգները տեղի կունենան սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: Նա համերգներ կտա նաև Հոլանդիայում ու Ֆրանսիայում:
Երգիչը պատրաստվում է համերգ կազմակերպել իր կյանքը փրկած հիվանդանոցի 1000- հոգանոց բուժանձնակազմի համար: Տոմսերի մի մասը երգիչն անվճար կտրամադրի`ի նշան երախտագիտության:










