Դեմկուսը ձևավորվել է յուրահատուկ դաշինք (համամասնական ցանկ)

14:48 • 21.03.12

Երեկ, մարտի 20-ին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության գրասենյակում կայացել է կուսակցության Հանրապետական խորհրդի ընդլայնված կազմով նիստ: Քննարկվել և հաստատվել է 2012թ. մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին առաջադրված պատգամավորի թեկնածուների ընտրական ցուցակը: Այս մասին տեղեկանում ենք ՀԴԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

Ըստ հաղորդագրության՝ ցուցակն առանձնանում է նրանով, որ մի շարք հանդիպում-քննարկումների արդյունքում կուսակցության Հանրապետական խորհրդի որոշմամբ նրանում ընդգրկվել են ՀԴԿ անդամներ և անկուսակցական, հիմնականում, մտավորականներ, որոնք կուսակցության գաղափարակից գործընկերներն են և իրենց փորձառությամբ ու մասնագիտական կարողություններով պատրաստ են խորհրդարանական գործունեությանը:

«Այսպիսով, ձևավորվել է յուրահատուկ դաշինք` ՀԴԿ անդամների ու անկուսակցականների, ինչը նորույթ է քաղաքական իրողությունում»,– նաև նշված է հաղորդագրությունում։

1. Սարգսյան Արամ Գասպարի -Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ
2. Աղալովյան Լենսեր Աբգարի - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
3. Հովսեփյան Արմեն Ամիրխանի - ՀՀ ԳԱԱ ակադեմիա, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
4. Եփրեմյան Ռոբերտ Սուրենի - Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ, ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ
5. Գասպարյան Իրինա Կոնստանտինովնա - Հայաստանի ասորական ֆեդերացիայի նախագահ, Երևանի Պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս
6. Ղևոնդյան Ժասմենա Գեորգիի - "Ներուժ" ՀԿ նախագահ
7. Մարտիրոսյան Ջուլիետա Ժորայի - "Ավանգարդ" թերթի գլխ.խմբագիր
8. Ազիզյան Լյուդմիլա Ղահրամանի - Քաղաքակրթությունների երկխոսություն Ազգային կենտրոն, ՀԿ Խորհրդի նախագահի տեղակալ
9. Երանոսյան Վարդան Սիմոնի - Երևանի Մետրոպոլիտենի մեքենավար
10. Ավագյան Արևշատ Խոսրովի - Մշակույթի հայկական հիմնադրամ ՀԿ նախագահ
11. Գյուրջյան Արամ Սմբատի - Երևանի Պետական մանկավարժական համալսարանի դասախոս, հոգ.գիտ.թեկ.
12. Հունանյան Սամվել Աթանեսի - Գյումրիի N 20 հիմնական դպրոցի փոխտնօրեն
13. Մովսիսյան Սուրեն Լյովայի - Տարածաշրջանային հետազոտությունների և խորհրդատվական խումբ ՀԿ գործադիր տնօրեն
14. Սեդրակյան Ռուբեն Լևոնի - Քաղաքագետ,բժշկական գիտ.թեկնածու
15. Բախշյան Ռուբեն Քաջիկի- Հայաստանի Դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայության ղեկավար