Մահացել է աշխարհահռչակ կինոսցենարիստ և գրող Տոնինո Գուերան
92 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է իտալացի աշխարհահռչակ կինոսցենարիստ և գրող Տոնինո Գուերան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Ես ողբերգական լուր ունեմ, մահացել է Տոնինո Գուերան»,- լրատվամիջոցին է հայտնել Մոսկվայում Իտալական մշակութային ինստիտուտի պրոֆեսոր Ադրիանո դել Աստան:
Տաղանդավոր սցենարիստն աշխատել է այնպիսի հեղինակավոր ռեժիսորների հետ, ինչպիսիք են` Ֆեդերիկո Ֆելինին, Միքելանջելո Անտոնիոնին, Լուկինո Վիսկոնտին, Անդրեյ Տարկովսկին և այլք:
Գուերան իր կյանքի ընթացքում բազմաթիվ մրցանակների ու պարգևների է արժանացել, սակայն ամենից շատ նա սիրում էր հայտնի ռեժիսոր Սերգեյ Փարաջանովից ստացած մեդալիոնը: Հայ ռեժիսորն այն պատրաստել էր բանտում եղած տարիներին: Գուերան եղել է Փարաջանովի արվեստի մեծ երկրպագուն:










