ԱՄՆ-ում գազավորված ըմպելիքների պահանջարկն ընկել է
ԱՄՆ-ում գազավորված ըմպելիքների օգտագործումը վերջին 15 տարվա մեջ հասել է իր նվազագույն շեմին, գրում է The Financial Times-ը: 2011 թ.-ին ամերիկացիներն օգտագործել են 9.5 մլրդ արկղ գազավորված ըմպելիք, ինչը մեկ տոկոսով պակաս է 2010 թ. ցուցանիշից:
Գազավորված ըմպելիքների պահանջարկը գնալով նվազում է, պատճառը ճարպակալումն ու շաքարային հիվանդություն ձեռք բերելու մտավախությունն է:
Չնայած գազավորված ըմպելիքների մասին հնչող չափազանց բացասական կարծիքներին` շուկայում դրանց գները 3 տոկոսով ավելացել են:
Սպառողները գազավորված ըմպելիքների փոխարեն առավել հաճախ սկսել են ջուր, հյութեր և թեյ օգտագործել:
Գազավորված ըմպելիքների ամերիկյան շուկայում առաջատար են Coca-Cola ընկերությունը՝ 34 տոկոս և Pepsi-ն՝ 27 տոկոս շրջանառությամբ:









