Ռուսական նավի կապիտանը մոտ 30.000 դոլար տուգանք կվճարի Վրաստանին
Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը ռուսական Pur -Navolok նավի կապիտանին պարտավորեցրել է վճարել 50.000 լարի (մոտ 30.000 դոլար) գումար տուգանք` Վրաստանի ջրային տարածքում նավարկության կանոնները խախտելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, տուգանքը վճարելուց հետո, նավն ազատ նավարկելու իրավունք կստանա:
Ռուսական դրոշի տակ նավարկող Pur -Navolok-ը կալանվել էր մարտի 18-ին:









