Վերջին տարիներին ծառերը հատվում են ոչ միայն վառելիքի նպատակով. Նազելի Վարդանյան

13:48 • 21.03.12

Վերջին տարիների Հայաստանում ծառահատումները կատարվում են ոչ միայն վառելիքի խնդիր լուծելու նպատակով, այլև փայտագործության մեջ օգտագործելու համար, այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանը:

Նրա խոսքով՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2003թ. համեմատ 2-3 անգամ նվազել են հատումները, սակայն դրանք դեռ շարունակվում են։ Պետությունը թույլ է տալիս 30-40 հազար խ/մ անտառային տարածք հատել, բայց ավելի շատը է լինում»,- տեղեկացրեց նա:

Նազելի Վարդանյաննը առաջարկում է փոխհատուցել բնակիչների գազի կամ էլեկտրաէներգիայի գինը, որպեսզի մարդիկ փայտը որպես վառելիք չօգտագործեն:

Նազելի Վարդանյանի խոսքով՝ ԱՊՀ երկրներում մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը պետք է լինի 2.9 հա, իսկ մեզ մոտ 0.1 հա, այսինքն 29-ն անգամ պակաս:

Գյուղատնտեսության նախարարության «Հայ անտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրենի տեղակալ Ռուբեն Պետրոսյանի հավաստմամբ՝ Հայաստանը համարվում է ամենասակավ անտառային տարածք ունեցող երկրներից մեկը։

«Մենք ամենասակավ անտառային երկրներից ենք: Երկու անգամ պետք է ավելացնենք անտառապատ տարածքները: Տարեկան 5 հազար հա պետք է տնկել, որ 50-60 տարում այլևս չհամարվենք սակավանտառ երկիր»,- ասաց նա: