«Ազատ դեմոկրատներ»-ի նախընտրական ցուցակը չի փոփոխվի. մամուլի խոսնակ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասանկան ցուցակը, որում փոփոխություն կատարելու լիազորություն էր տրվել կուսակցության քաղխորհրդին, փոփոխության չի ենթարկվի, այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը:
«Ցուցակն ինչպես մարտի 18-ին ներկայացվել էր հանրությանը, այնպես էլ արդեն հաստատվել է երկու կուսակցությունների վարչությունների կողմից և մարտի 22-ին ամբողջական ցուցակը կլինի ԿԸՀ-ում»,– ասաց նա:
Հարցին` չէ որ փոփոխվելու հավանականությունը չէր բացառվել, խոսնակը պատասխանեց, որ քննարկումների արդյունքում որոշվել է, որ փոփոխություններ չեն կատարվելու։
«Սկզբից քննարկումներ էին գնում երկու կուսակցություններում, բայց վերջնական որոշվեց, որ այն փոփոխման այլևս ենթակա չէ»,- ասաց Անժելա Խաչատրյանը:









