Հայոց ցեղասպանությունը` լուսանկարներով. բեռլինյան ցուցահանդեսը կբացի Անգելա Մերկելը
Բեռլինում այսօր կբացվի «Հայրենիքի կարոտ» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է Եվրոպայի միլիոնավոր աքսորյալներին, որոնք 1900-2000 թվականներին բռնի տեղահանվել կամ աքսորի են ենթարկվել: Գերմանական Bild պարբերականի տեղեկացմամբ` ցուցահանդեսը կբացի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ցուցահանդեսում ներկայացված են նաև 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին վկայող լուսանկարներ: Պարբերականը գրել է, որ այս ցուցադրությունը նոր սպառնալիք է գերմանա-թուրքական հարաբերությունների համար:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հաղորդմամբ` Գերմանիայում Թուրքիայի դեսպանն ընդունել է հրավերը, բայց դեռևս հայտնի չէ` կմասնակցի, թե ոչ:










