Եվրոպական հանձնաժողովը սպառնացել է Գերմանիային՝ տվյալների պահպանության օրենք չընդունելու համար
Եվրոպական հանձնաժողովը սպառնացել է Գերմանիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, քանի որ երկրում այդպես էլ չի ընդունվել հեռահաղորդակցության տվյալների պահպանության վերաբերյալ օրենք:
Suddeutsche Zeitung պարբերականի տվյալով՝ Եվրոպական հանձնաժողովը պահանջել էր մոտ ապագայում նման օրենք ընդունել՝ հակառակ դեպքում խոստանալով դիմել ԵՄ դատական ատյաաններին:
Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեղավոր ճանաչվի միջեվրոպական քաղաքականությունը խախտելու համար, ապա ստիպված կլինի տուգանք վճարել:
Հեռահաղորդակցության տվյալների պահպանման մասին օրենքը պետք է ընդունվեր 2011 թ.-ի դեկտեմբերի 27-ին: Սակայն գործող կոալիցիան չի կարողացել համաձայնության գալ այս հարցում:
Ընդդիմադիրները կարծում են, որ տվյալների պահպանումը վտանգի տակ է դնում Գերմանիայի քաղաքացիների անձնական կյանքի և գաղտնիության իրավունքը, միաժամանակ օրենքի կողմնակիցներն էլ պնդում են, որ այն թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել հանցավորության դեմ:
2006 թ.-ից Բրյուսելը պահանջում է, որ հեռահաղորդակցման տվյալները պահպանվեն կես տարուց առավելագույնը 2 տարի: Անհրաժեշտ է արձանագրել, թե ով է ում է զանգել և երբ:









