Ավստրալական խանութում ուրվական է հայտնվել (տեսանյութ)
Ավստրալիայի Ադելաիդե քաղաքի սննդամթերքի խանութներից մեկի տեսախցիկներն ուրվական են ֆիքսել, տեղեկացնում է News.com.au կայքը:
Խանութի սեփականատեր Նորմ Հարսթը վստահեցրել է, որ ինքն անձամբ է կողպել խանութի դուռը:
Տեսախցիկների նկարահանած տեսանյութում երևում է, որ խանութի դարակներից մեկից առանց որևէ մեկի միջամտության սննդամթերքը թափվում է գետնին:
Հարսթի հավաստմամբ` ինքն այդ խանութը գնել է 2011թ.: Իրեն նախկին սեփականատերը զգուշացրել էր, որ խանութում ուրվականներ կան, սակայն Հարթսը դրան թերահավատորեն էր վերաբերվել:









