Հունաստանն ունի Ֆինանսների նոր նախարար

16:33 • 21.03.12

Հունաստանի ֆինանսների նոր նախարար է նշանակվել նախկին նախարար Եվանգելոս Վենեզիլոսի տեղակալ Ֆիլիպոս Սախինիդիսը, գրում է The Wall Street Journal-ը:

Նա փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել էր 2009 թ.-ին:

Հիշեցնենք, որ Եվանգելոս Վենեզիլոսը հրաժարական էր տվել, քանի որ մտադիր է զբաղվել քաղաքականությամբ: Նա Համահունական սոցիալական շարժման նախագահի միակ թեկնածուն է: