Գվատեմալայում 5 զինվորական դատապարտվել է 7.710 տարվա ազատազրկման
Գվատեմալական դատարանն աջ ծայրահեղական խմբավորման նախկին հինգ անդամների դատապարտել է 7.710 տարվա ազատազրկման` 1982 թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ հնդկացիների զանգվածային սպանության համար, հաղորդում է BBC-ն:
Մասնավորապես` զինվորականները մեղադրվում են երկրի հյուսիսային Պլան դե Սանչես գյուղում ավելի քան 250 մարդու սպանության մեջ:
Մեղադրյալներից չորսը եղել են զինված կամավորական ջոկատների անդամներ: Այս ջոկատները ստեղծվել էին ձախ խմբավորման գրոհայինների դեմ պայքարի նպատակով:
Դատավոր Ժասմին Բարիոսը յուրաքանչյուր զոհի համար 30 տարվա ազատազրկման է դատապարտել յուրաքանչյուրին և 30 տարի էլ` մարդկության հանդեպ կատարված ոճրագործության համար:
Գվատեմալայի օրենքի համաձայն` ազատազրկման առավելագույն պատժաչափը 50 տարի է:









