Մոսկվայի կենտրոնում այրվող սրճարանից 100 մարդ է տարհանվել
Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում մոտ 100 մարդ է տարհանվել սրճարանից, որտեղ հրդեհ է տեղի ունեցել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, հղում կատարելով իրավապահ մարմիններին:
Ըստ իրավապահների` պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան` Մոսկվայի Սադովնիչեսկայա 84 հասցեում գտնվող եռահարկ շինությունում:
Մոսկվայի, Արտակարգ իրավիճակների քաղաքային վարչությունը տվյալ հասցեով հրդեհի առկայությունը հաստատել է: Նշվում է, որ հրդեհվել է 150 քմ. մետր մակերեսով շինության ծածկը:
Հրդեհը տեղայնացվել է ժամը 23:14-ին։









