Փարիզում Ինդոնեզիայի դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել
Ինդոնեզիայի անվտանգության նախարար Ջոկո Սույանտոն հայտարարել է,որ չորեքշաբթի Փարիզի ժամանակով 05.20-ին Ֆրանսիայում Ինդոնեզիայի դեսպաանատան մոտ ռումբ է պայթել:
Պայթյունի արդյունքում կոտրվել են դեսպանատան պատուհանները և վնասվել մոտակայքում կայանած մի քանի ավտոմեքենաներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, տեղեկացնում է Al Arabiya News-ը:
Այս առիթով արված իր ելույթում Ինդոնեզիայի արտգործնախարար Մարթի Նատալեգավան նշել է. «Ինդոնեզիայի ղեկավարությանն անչափ անհանգստացրել է այս միջադեպը: Հնարավորինս կարվի բացահայտելու համար, թե արդյոք պայթյունն ուղված էր մեր դեսպանատան դեմ,թե ռումբը պատահաբար է այդտեղ հայտնվել»:









