Եգիպտոսում Իսրայելի դեսպանատունը տարհանում է իր գույքը
Եգիպտոսում Իսրայելի դեսպանատունը երկրից դուրս է բերում իր գույքը: Այն Իսրայել կտեղափոխվի Կահիրեի միջազգային օդանավակայանով, որտեղ «արտակարգ դրություն» է հայտարարվել, գրում է «Ռիա Նովոստին»:
Օդանավակայանի տնօրինությունից հայտնել են, որ անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ գույքն օդանավակայան է տեղափոխվել մի քանի բեռնատարներով, իսկ Թել Ավիվ կտեղափոխվի իսրայելական ռազմա-օդային ուժերի 2 ինքնաթիռներով:
Բեռը մաքսային մարմինների կողմից չի ստուգվի, քանի որ իսրայելցիներն այն դիտարկում են որպես «դիվանագիտական»:
Հավելենք, որ մարտի կեսին Եգիպտոսի Ազգային ժողովը պահանջել էր հեռացնել երկրից Իսրայելի դեսպանին և Թել Ավիվից հետ կանչել Եգիպտոսի դիվանագիտական ներկայացուցչին՝ ի նշան Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների:









