Իտալիան այսօր տոնում է Ծառի օրը
Իտալացիներն այսօր, ինչպես յուրաքանչյուր տարի մարտի 21-ին, տոնում են Ծառի օրը:
Տոնի ակունքները շատ խորն են: Անտիկ մշակույթում լայն տարծված է եղել ծառատունկերի համար տոնակատարություններ կազմակերպելը: Ծառերն այդ ժամանակ դասակարգվել են որպես սուրբ, աստվածային և աշխարհիկ:
Իտալիայում Ծառի առաջին տոնը նշվել է 1898 թ.-ին՝ Իտալիայի կրթության նախարար Գվիդո Բաչելլիի աջակցությամբ, իսկ 1923 թ.-ին տոնը պաշտոնական բնույթ է ստացել:
Տոնակատարությունը յուրաքանչյուր տարի անցկացվել է մեծ մասշտաբով մինչև 1979 թ.-ը, իսկ հետագայում տոնի կազմակերպման պատասխանատվությունը հանձնվել է առանձին շրջանների, որոնք մինչ օրս կազմակերպում են տոնը:
Յուրաքանչյուր տարի Ծառի օրը միացնում է հազարավոր մարդկանց: Կամավորները ծառեր են տնկում, կանաչապատում այգիները և պուրակները՝ այդ կերպ ցուցադրելով իրենց սերն ու հարգանքը բնության հանդեպ:









